Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը


Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբեր 9 12:47 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

 

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ: