ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր էջում գրել է.
«Մենք ողջունում ենք հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին հաղորդագրությունները, ինչը դրական զարգացում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի համար: Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր ռազմագերիները շուտով կվերադառնան տուն, եւ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ վստահության ամրապնդման եւ մնացած տարաձայնությունները հարթելու համար»,-գրել է Փրայսը։










