Ալիևի հետ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել համաձայնության գալ. Փաշինյան


Ալիևի հետ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել համաձայնության գալ. Փաշինյան
Սեպտեմբեր 8 16:42 2022

 


Բրյուսելյան հանդիպման ընթացքում մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Խոսքը, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ է: Այս մասին Վլադիվաստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մյուս կողմից էլ մենք երկուստեք և Ադրբեջանը, և Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը: Բացարձակապես բոլորը խաղաղություն են ուզում: Ես մի ժամանակ մտածում էի, որ միգուցե պետք է բաժանել երկու մասի՝ երկրներ, քաղաքական գործիչներ, որոնք անկեղծ են խաղաղություն ուզում, և երկրներ ու քաղաքական գորիչներ, որոնք ոչ անկեղծ են խաղաղություն ուզում, ձևի համար են ասում, որ խաղաղություն են ուզում, բայց հընթացս համոզվում եմ, որ բոլորն էլ ամենայն անկեղծությամբ խաղաղություն ու կայունություն են ուզում: Այլ  բան, որ ամեն մեկը խաղաղություն ասելով հասկանում է իր ընկալումը, խաղաղության իր պայմանները, իր ֆորմուլան, իր արդյունքները, իր մթնոլորտը, և այստեղից են ծագում կոնֆլիկտները: Ո՞րն է Ադրբեջանի տեսակետը. Դա այն է, որ ԼՂ խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա: Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Ադրբեջանի դիրքորոշումը չեն կիսում, մասնավորապես, Ռուսաստանը»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: