Ոտքերը գիշերային ժամերին ջղաձգվո՞ւմ են. կարդացեք սա


Ոտքերը գիշերային ժամերին ջղաձգվո՞ւմ են. կարդացեք սա
Սեպտեմբեր 8 16:15 2022

Ոտքերի ջղաձգումներն ու մկանների սպազմը բավական ցավոտ են և կարող են լրջորեն ազդել կյանքի որակի վրա, հատկապես, եթե նկատվում են գիշերային ժամերին։

Մկանային ջղաձգումների դեպքում մարդիկ ուժեղ սպազմ են զգում և ցավ մկանների կրճատման պահին։

Դրանք երբեմն կապված են շարժումների հետ, իսկ երբեմն հայտնվում են առանց ակնհայտ պատճառի։

Ոոտքերի ջղաձգումները կարող են պայմանավորված լինել մի խումբ պատճառներով, այդ թվում.

  • դեհիդրադացիա
  • հղիություն
  • հիպոթիրեոզ
  • ոտքերի մկանների հյուծում
  • երկար ժամանակով նույն դիրքում մնալը՝ կանգնած կամ նստած
  • սնուցման անբավարարություն
  • դիաբետ
  • ալկոհոլի և ծխախոտի չարաշահում
  • դեղամիջոցներ։

Ջղաձգումները կանխարգելելու համար հարկավոր է պարբերաբար թուլացնել մկանները քնելուց առաջ կամ անշարժ հեծանվի վրա դրանք աշխատեցնել 10 րոպե։

Երբ մկանը թուլանա, կզգաք արդյունքը։ Սպորտային ըմպելիքների օգտագործումը ևս կարող է օգնել կանխարգելել խնդիրը։

Մեծ քանակով սուրճի, ալկոհոլի կամ գազավորված ըմպելիքի օգտագործումը կարող է ջրազրկել օրգանիզմը, մեծացնել ջղաձգումների հավանականությունը։

Եթե ջղաձգման հետևանքով արթնացել եք գիշերային ժամին, փորձեք ցավող հատվածը մերսել 10-15 րոպե։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։