«Կա՛մ պետք է հազար անգամ էէէ ու բեեե անի, կա՛մ անընդհատ ***ը քորի»


«Կա՛մ պետք է հազար անգամ էէէ ու բեեե անի, կա՛մ անընդհատ ***ը քորի»
Սեպտեմբեր 8 02:49 2022

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Նայում եմ Հայաստանի վարչապետի ելույթը միջազգային համաժողովի ժամանակ և ամոթից գետինն եմ մտնում։
Ինչ ափսոս է մեր երկիրը, որ այսքան անգրագետ ու հակահիգիենիկ մարդ է ներկայացնում օտարների մոտ։ Երկու բառ արտասանելիս կամ պետք է հազար անգամ էէէ ու բեեե անի, կամ անընդհատ հետույքը քորի՝ իրեն ու Հայաստանը դարձնելով ծաղրի առարկա։
Այս խեղկատակի ու նրա պոչը բռնած ճիճուների պատճառով նույնիսկ տաջիկներն ու ղրղզներն են մեզ հետ ու մեր մասին հեգնանքով խոսում։
Լավ, մենք ի՞նչ աններելի մեղք ենք գործել, որ Աստված այսպես դաժանորեն պատժում է մեզ։
Տեր, ազգովի աղաչում ենք' էլ մի տար մեզ փորձության և փրկիր մեզ այս չարիքից»:

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան