Հայաստանի ու Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 20-30 տոկսով ավելացել է


Հայաստանի ու Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 20-30 տոկսով ավելացել է
Սեպտեմբեր 7 15:41 2022

 

 
ՌԴ նախագահի դիտարկմամբ` Հայաստանում տնտեսական վիճակի կայունացում է տեղի ունեցել։
« Մենք արձանագրում ենք Հայաստանում տնտեսական վիճակի կայունացում: Ձեր կառավարությունը շատ բան է արել այս ուղղությամբ: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների առաջին շարքերում։ Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև վերջին շրջանում ավելացել է 20-30 տոկսով»: Այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՀՀ վարչապետը ևս ընդգծել է, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները հետքովիդյան շրջանում ոչ միայն վերականգնվել են, այլև նոր դրական զարգացումներ ունեցել։