«Այգեպան» Հակոբը


«Այգեպան»  Հակոբը
Սեպտեմբեր 6 16:57 2022

Արշակյան Հակոբը, որն այլևս նույնիսկ Երևանի փողոցներով չի կարողանում հանգիստ քայել կամ սրճարաններում սրճել, ևս մեկ անգամ փորձել է տիեզերք ուղարկված «հայկական արբանյակի» թեման հաջողությամբ խուրդել ու դրա ֆոնին իքնափիառվել՝«բա որ ասում էի» ոճի մեջ:

«Երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը Տիեզերական գործունեության մասին, շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում, ուրիշները` զբաղված էին քննադատությամբ»,-գրել է Հակոբն ու որպես իր «անօրինակ հաջողությունների» ապացույց վկայակոչել օդում տխրահռչակ արբանյակի գոյությունը, «Starmus Starmus VI Armenia»-ի գիտական փառատոնն ու դրա շրջանակներում Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերին և վերջ՝ միաժամանակ խոստանալով, որ սրանք առաջին քայլերն են, և դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն «ճիշտ ցանված և խնամված սերմն է», որ ի վերջո դառնում է ծառ և պտուղ է տալիս:

«Այգեպան ի՞նչ ես անում, շամբը բուրաստան չի լինի…» հայտնի տողերը՝ հայտնի երգից, իսկ և իսկ հակոբների մասին է ու նրանց ստեղծած իրականության: Եթե երկիրդ կոպիտ, բայց դիպուկ ասած, վարի է գնում, եթե Հայաստանից է՛լ բան չի մնում, եթե բուհերը տարվում են Աշտարակ, իսկ բուհերի երևանյան շենքերը բռնում են չայխանաներ դառնալու ճանապարհը, այդ ո՞ր հեռավոր ապագայի մասին է Հակոբը խոսում, չլինի՞ 2050-ի: Նիկոլն էլ պատերազմից մի քանի օր առաջ վերամբարձ բաներ էր բլբլում 2050-ի մասին, այնինչ հաշված շաբաթներ հետո կորցրեցինք Արցախ աշխարհը: Մինչ Հակոբը անորոշ ժամկետներում Հայաստանը համաշխարհային գիտության կենտրոն է երևակայում, հենց հիմա,այս պահին ավերվում է կրթությունը՝ Հայաստանում: Եթե չկան նորմալ դպրոցներ կամ կրթական ծրագրեր, եթե Աշտարակն է ազգիս հույսը, ապա դժվար չէ պատերկացնել՝ ինչի է վերածվելու Արշակյան Հակոբի Հայաստանը նրա նախանշած ժամկետներում:

Կոֆեն սառում է…