Արեւմուտքն իսկապես քաղում է իր պտուղները. Էրդողան


Արեւմուտքն իսկապես քաղում է իր պտուղները. Էրդողան
Սեպտեմբեր 6 14:46 2022

 «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Գազի հետ կապված դժվարություններ չունենք։ Արեւմուտքն իրականում քաղում է իր պտուղները: Դրան հանգեցրեցին Արեւմուտքի վերաբերմունքը, հարգարժան Պուտինի նկատմամբ դիրքորոշումը, պատժամիջոցները։ Պուտինն օգտագործում է իր ունեցած բոլոր զենքերը։ Ցավոք, այսպիսի իրավիճակ է ստեղծվել, եւ կարծում եմ, որ Արեւմուտքում շատ ծանր ձմեռ է լինելու։ Մեզ մոտ այդպիսի խնդիր չկա»,- ասել է Էրդողանը։