Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել


Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել
Սեպտեմբեր 5 17:12 2022

Ադրբեջանում սկսվել են TurAz Qartalı-2022 համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում  է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

 

Բացման միջոցառմանը մասնակցել են Գյանջա (Գանձակ)  քաղաքի քաղաքապետ Նիյազի Բայրամովը, թուրք և ադրբեջանցի զինծառայողներ։

 

 

Զոորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը: