Գռզոյին սկսել են թարս աչքո՞վ նայել


Գռզոյին սկսել են թարս աչքո՞վ նայել
Սեպտեմբեր 5 16:54 2022

Ինչպես հայտնի է, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ էր կատարել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում՝ արձանագրելով մի շարք խախտումներ: Խախտուներ թույլ տված ընկերությունների թվում նաև Գռզոյին պատկանող «Սիլ-Մաազա» ընկերությունն էր՝ իր «ՍԻԼ»-ով, որի նկատամբ, պարզվում է, հանձնաժողովը կիրառել է բավական մեծ տուգանք՝ ավելի քան 10000 դոլարի չափով՝ հակառակ մյուս տուգանված մի քանի ընկերության, որոնց նկատմամբ կիրառված տույժը կարելի է սիմվոլիկ համարել. մի քանի հարյուր դոլարի սահմանում է:

Ի՞նչն է ստիպել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին Գռզոյին «թարս աչքով նայել»՝ ենթարկելով նրա ընկերությունը «ռասիսիտական խտրականության»:

Այստեղ երկու բացատրություն կարող է լինել. մեկն այն է, որ սա ձևական քայլ է՝ ավելորդ խոսակցությունների տեղիք չտալու համար բեմադրված՝ հատկապես նկատի ունենալով 10000 դոլարի չնչինությունը՝ Գռզոյի ֆինասնական հնարավորությունների համեմատ, կամ Նիկոլի ու Գռզոյի և կամ Գռզոյի ու ՔՊ-ական թիմի ազդեցիկներից մեկի ջրերը սկսել են նույն առվով չհոսել:

Եթե նորմալ երկիր ունենայինք, իհարկե, կատարվածում ոչ մի տարօրինակ բան հարկ չէր լինի նշմարել կամ կասկածանքով վերաբերվել այդ ամենին, սակայն հաշվի առնելով ներկայիս ճղճիմ իրականությունը՝ կարելի է բացառել կատարվածը բնականոն պրոցես համարելու տարբերակը՝ անկախ այն բանից՝ Գռզոյի ընկերությունն ինչ ծավալի խախտումներ է թույլ տվել կամ չի տվել: