Կատաղած «Պուպուլիկը»


Կատաղած «Պուպուլիկը»
Սեպտեմբեր 5 16:47 2022

Ցանկացած իրավիճակում և կարգավիճակում մարդ մնալ խոստացող «Պուպուլիկը» վրդովված մի ֆեյսբուքյան գրառում է արել՝ վստահեցնելով, որ իր դեմ ոմանք սկսել են սև քարոզչություն տանել: Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Պետրոսյան Ռոմանոսը պնդում է, որ իրեն անարգել զրպարտում են՝ սկսած «ամենաանհեթեթ ու անտրամաբանական մեղսագրումներից» մինչև «ամենազազրելի ու ցանկացած պարագայում սթափ դատող բանական մարդու համար անընկալելի» ուղիղ մեղադրանքներ: «Վստահեցնում եմ՝ գալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. պատասխան է պահանջվելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյական հարթությունների մեջ»,-գրել է Ռոմանոսն ու հավաստիացրել՝ գիտեն բոլորին՝ անուն առ անուն, պատվիրատուներից մինչև կատարողներ, կատարողների միջնորդներ:

Տվյալ պարագայում գլխավոր հարցը, որ ծագում է, այն է, թե ովքեր են ընկել Նիկոլի «Պուպուլիկի» հետևից: Ըստ էության՝ նրան թիրախավորողները նրա իսկ խմբից են՝ ինչ-որ ՔՊ-ականներ, իսկ թիրախավորումն էլ երևի պայմանավորված է վերջին շրջանի բացահայտումներով՝ ասենք կապված Երևանի քաղաքապետարանում արված հնչեղ բացահայտումների հետ՝ միլիարդների ու տիրող կոռուպցիայի մասին: Երևի ոմանք չեն ցանկանում,որ ՊՎԾ-ն իրենց էլ այցելի:

Ինչ վերաբերում է այն վարկածին, թե Ռոմանոսին թիրախավորածները կարող են լինել ընդդիության ճամբարից, ապա դա ուղղակի նոնսենս է հենց միայն այն պատճառով, որ ընդդիմադիրների համար նա շատ աննշան թիրախ է՝ չկարևորվող, քանզի ինքնուրույն ֆիգուր չէ, այլ ընդամենը մարդա մեկի մի մասնիկը՝ ամբողջովին կատարածու:

Նյութի աղբյուր՝  https://t.me/armeniainfo11/693