Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածել է հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածել է հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ
Սեպտեմբեր 5 11:30 2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: