Ինչպե՞ս վերացնել դեմքի կարմրությունը


Ինչպե՞ս վերացնել դեմքի կարմրությունը
Սեպտեմբեր 4 00:15 2022

 

Մեզանից շատերն առերեսվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են դեմքի կարմրությունն ու չորությունը:

zNews-ը ներկայացնում է բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել այդ տհաճ խնդիրներից:

Բաղադրատոմս-1

  • Ասպիրինի 3 հաբ
  • 2-3 կաթիլ ջուր, լավ կլինի՝ սենյակային ջերմաստիճանի
  • 1թ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Ասպիրինը մանրացնել, ավելացնել ջուրն այնպես, որ խյուս դառնա. սովորաբար մի քանի քանի կաթիլը բավական է: Խյուսի մեջ ավելացրեք մեղրը: Ամբողջը լավ խառնեք: Մերսող շարժումներով, հավասարաչափ դեմքի վնասված հատվածներին քսեք խյուսը: Սպասեք 20 րոպե, ապա տաք ջրով լվացեք դեմքը: