Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն...


Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն...
Սեպտեմբեր 3 13:58 2022

Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն, սակայն այն բոլոր իրավունքներն ունի «երջանկության կետ» կոչվելու:

Իսկ այդ օրգանը երկար փնտրել պետք չէ, այն կոչվում է ուրցագեղձ:

Ուրցագեղձը տեղակայված է կրծքավանդակի վերին հատվածում:

Ուրցագեղձն իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիտների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։

Մասնագետները նոր մեթոդներ են զարգացնում՝ ուրցագեղձի ֆունկցիան լավացնելու համար:

Ինչպե՞ս գտնել ուրցագեղձը

Ուրցագեղձը շատ հեշտ է գտնել, մատները դրեք պարանոցի առջևի ներքևի հատվածում՝ կրծքոսկրին մոտ:

Սա ուրցագեղձի մոտավոր կետն է:

 

Այս գեղձը նաև կոչվում է երջանկության կետ:

Այն չեզոքացնում է բացասական էներգիան, ամրացնում իմունային համակարգը:

Ինչպե՞ս ակտիվացնել երջանկության կետը

Մատով զգույշ թխկթխկացրեք, մերսեք այդ կետը, սա կլավացնի էներգիայի հոսքը:

Այս գեղձն էներգիան պահում է օրգանիզմում: Այն ուղեղի և մարմնի կամուրջն է: Երբ սթրես ենք ապրում, այս գեղձը փոքրանում է, ինչն էլ հանգեցնում է էներգիայի կորստի:

Այս գեղձն ակտիվացնելու համար 20-30 րոպե զգույշ մերսեք այդ կետը՝ ընթացքում խորը շունչ քաշելով:

 

Երբ տրամադրությունը բարձրանա և ձեզ սկսեք լավ զգալ, ուրեմն այս կետն ակտիվացել է: