Ո՞րն է Պապիկյան Սուրիկի երազանքների բանակը, բանվորագյուղացիակա՞նը՝ 24 միլիոնանոց դասալիքներով


Ո՞րն է Պապիկյան Սուրիկի երազանքների բանակը, բանվորագյուղացիակա՞նը՝ 24 միլիոնանոց դասալիքներով
Սեպտեմբեր 2 18:51 2022

Սուրիկի երազանքը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցած ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը հանդես գալով ողջույնի ու շնորհավորանքի խոսքով՝ բանակի հերն անիծած Պապիկյան Սուրիկը հայտարարել է, թե հայկական բանակն այժմ առավել քան երբևէ ունի կրթված, իր գործին լիարժեք տիրապետող, հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայող, նորագույն տեխնոլոգիաների իմացությամբ զինված սպաների կարիք՝ նաև հավելելով. «Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում է անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ»:

Սուրիկի խոսքերը, որոնք չափազանց ցինիկ են հնչում այն ամենի ֆոնին, ինչ կատարու է այսօր Հայաստանում ու դրա բանակում, ընդամենն արարողակարգային լոլոներ են հիշեցնում՝ տակը հիմք չունենալով:

Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ եթե հայոց բանակին անհրաժեշտ են ուսյալ, որակյալ սպաներ, ապա ինչո՞ւ հեղափոխությունից հետո ու մինչև այսօր բանակից տեղի է ունենում հսկայական արտահոսք. շատ վաստակավոր զինվորականներ ուղղակի գրում-գնում են՝ չցանկանալով հպատակվել նոր ազգադավ իշխանություններին: Կամ եթե իսկապես Պապիկյան Սուրիկը բանակ է կառուցում, այլ ոչ թե այն կազմաքանդում, ապա ինչ՞ու է Նիկոլը գեներալների վրա գործ կարում ու դատում՝ նրանց մահապատժի ենթարկելու հեռանկարով: Իսկապես այդքան վա՞տն են մեր զինվորականները, թե՞ ուղղակի քաղաքական իշխանությունները թուրքի պատվերն են կատարում: Հայոց բանակը նույնիսկ եթե Պենտագոնի վաստակաշատ գենեալներից էլ կազմված լինի, ապագա ունենալ չի կարող, քանի դեռ Նիկոլն է երկրի քաղաքական ղեկին:

Ո՞րն է Պապիկյան Սուրիկի երազանքների բանակը, բանվորագյուղացիակա՞նը՝ 24 միլիոնանոց դասալիքներով, թե՞ բացառապես Նիկոլի վասալներով լցված համազգեստավորներից բաղկացած ինչ-որ մի պետական օղակ, որի շարքերում վխտում են թուրքի շպիոնները: Ի՞նչ բանակ մի երկրում, որի քաղաքական ղեկավաությունը սեփական ձեռքերով վարկաբեկում է այն՝ գեներալներին ներկայացնելով՝ թուրքական լրտեսներ, շարքայիններին էլ՝ դասալիքներ:

Միակ դասալիքն ու դավաճանը, շպիոնն ու դավադիրը Նիկոլն է այս երկրում, որից եթե չհաջողվի ազատվել, բանակից ուղղակի բան չի մնա, և թուրքը հանգիստ, առանց դիմադրության ուղղակի կվերցնի երկիրը մեր ձեռքից՝ կրկնելով 20-րդ դարի ողբերգական պատմությունը: