Գերմանացի հարկատուներն ամսական 2 մլն դոլար են վճարում ռուսաստանցի օլիգարխի շքեղ զբոսանավի առգրավվման հետևանքով


Գերմանացի հարկատուներն ամսական 2 մլն դոլար են վճարում ռուսաստանցի օլիգարխի շքեղ զբոսանավի առգրավվման հետևանքով
Սեպտեմբեր 1 19:35 2022

Ռուսաստանի ամենահարուստ բնակիչներից մեկի՝ Ալիշեր Ուսմանովի՝ դեռևս ապրիլին հակառուսական պատժամիջոցների շրջանակում Գերմանիայի կողմից առգրավված շքեղ զբոսանավը թանկ է արժենում գերմանացի հարկատուներին:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, Ուսմանովի «Դիլբար» զբոսանավն արժե 800 մլն դոլար:Այժմ Գերմանիայի կառավարությունն ամսական ահռելի գումարներ է ծախսում առգրավված զբոսանավը պահելու համար: Ներկայում այն գտնվում է Համբուրգի նավահանգստում:

Ըստ հաշվարկների՝ գերմանացի հարկատուների գրպանից ամսական 2 մլն դոլար է վճարվել «Դիլբար»-ի պահպանման համար:

Նշվում է, որ 17.9 մլրդ դոլար կարողության տեր Ուսմանովի զբոսանավն աշխարհում ամենամեծերից ու շքեղներից մեկն է: