Հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու որոշմանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել է Արցախ»:
Այս հպաաաարտ լուրը քննարկվեց որպես բացառիկ հայրենասիրության դրսևորում: Հիմա սովորեցնեմ, թե ինչպես պետք է ճիշտ կարդալ լուրերը:
Կենտրոնացեք նախադասության սկզբի վրա:
«Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից»:
Չհասկացա՞ք, ավելի բացեմ:
«Արևմտյան սանկցիաների տակ գտնվող Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից»:
Էսքանը... մնացածը պաթոս է և հայրենասիրական սոուս:
Ամեն դեպքում եկեք գնահատենք մեր հայրենակցի հնարամտությունը»:










