Տարոնը սպառնացել է ընդդիմությանը, թե Նիկոլը կարող է Շուշիի անկման վերաբերյալ այնպիսի փաստեր հրապարակել, որոնք իբր կարող են չբխել ընդդիմության շահերից


Տարոնը սպառնացել է ընդդիմությանը, թե Նիկոլը կարող է Շուշիի անկման վերաբերյալ այնպիսի փաստեր հրապարակել, որոնք իբր կարող են չբխել ընդդիմության շահերից
Օգոստոս 31 17:55 2022

Չախոյան Տարոնի աուտոտրենինգը

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի շուրջ կատարվող ներկայիս խեղկատակությունը համեցել է մեկնաբանել Նիկոլի ջեբի ստատուսչի Չախոյան Տարոնը՝ ինքն իրեն համոզելով, թե իբր եղածից «ընդդիմության մոտ ջղաձգումներ են նկատվում»: Տարոնը, ըստ էության, սպառնացել է ընդդիմությանը, թե Նիկոլը կարող է Շուշիի անկման վերաբերյալ այնպիսի փաստեր հրապարակել, որոնք իբր կարող են չբխել ընդդիմության շահերից:

Անդոնները փորձում են ողջ թափով գործի անցնել՝ 44-օրյա պատերազմում կրած ջախջախիչ պարտությունը՝ բանակայինների վզով անելով: Առաջին էտապում ջանում են զոհասեղանին դնել Միքայել Արզումանյանին, երկրորդ էտապում՝ երևի կտրվեն այլ գեներալների անուններ. զուտ նիկոլական դավաճանական ծրագիրը այլոց «գրպանը գցելու» հարց է լուծվում, և իշխանությունները մի կողմից՝ փորձում են չոր դուրս գալ այս ողջ պատմությունից, մյուս կոմղից՝ վարկաբեկել բանակը, հաճոյանալ Իլհամին և այսպես շարունակ:

Ընդդիմությունը, լինելով հայրենասեր ու հայաստանակենտրոն, բնականաբար, չի կարող այս իրավիճակում կողքից դիտորդի դերում հանդես գալ՝ առնվազը հարցականի տակ դնելով իշխանական լկտի խաղերը: Ահա այդ կեցվաքն է, որ անհանգստացրել է Չախոյան Տարոնին ու նրա վերադասին՝ ծնունդ տալով հերթական տխմար ստատուսին:

Եթե կան փաստեր, որոնք կապացուցեն, որ ընդդիմադիրներն են Արցախը հանձնել, ապա ի՞նչն է խանգարում տարոններին դրանք ի ցույց դնել: Ավելի լավ չի՞ լինի. մեկ կրակոցով երկու նապաստակ կսպանեն, քանի որ նախ՝ կվարկաբեկվի ընդդիմությունը, ապա՝ ի ցույց կդրվի իշխանությունների մաքրությունը: Թող դնեն սեղանին փաստերը, եթե դրանք կան, այլ ոչ թե անհիմն ստատուսներով հայհոյեն ընդդիմությանը, իբր շանտաժ անեն:

Տարոնի կյանքի պրոբլեմը, սակայն, այն է, որ իրական փաստեր, որոնք կապացուցեին նրա խոսքերը, չկան: Իսկ ստատուսային լոլոները կոչված են՝ ընդամենը արդուկելու միամիտների գլուխներն ու խեղաթյուրելու իրականությունը՝ դավաճանությունը նախկինների գրպանը գցելով. ՔՊ-ակաները կարծում են, որ հեղափոխության սկզբանական շրջանում բանեցված այդ տրյուկը կարող է ազդեցիկ լինել նաև այս փուլում ու այս հարցում, ինչը կատարյալ մոլորություն է, քանի որ նույն կուտը երկու և ավելի անգամ չի ուտվում: