44-օրյա պատերազմում ոտքը կորցրած Արման Բեգյանն ամուսնացել է. նա և սիրելին հանդիպել էին հիվանդանոցում (Photo)


44-օրյա պատերազմում ոտքը կորցրած Արման Բեգյանն ամուսնացել է. նա և սիրելին հանդիպել էին հիվանդանոցում (Photo)
Օգոստոս 30 23:22 2022

Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ ոտքը կորցրած Արման Բեգյանի և նրա սիրելիի` Մաշ Թորոսյանի հարսանեկան արարողությունը:

Հիշեցնենք, որ նրանց սիրո պատմությունը հուզել էր համացանցի օգտատերերին: Ըստ լրատվամիջոցների` Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել իր վիրավոր եղբորը։ Հարևան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, ով նույնպես պատերազմին մասնակցելու ժամանակ կորցրել էր ձախ ոտքը:

Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել են, սիրահարվել ու այժմ ամուսնանում են։