«Նավակ ճոճողն» ադրբեջանցի՞ է
Ալիևը կարող է հանգիստ քնել. հայրենի խորհրդարանում կա մեկը, ով Հայաստանում զբաղված է ադրբեջանական տեղանունների գովազդով՝ նսեմացնելով հայկականները:
«Նավակ ճողճող» Վիլենը մի ստատուս է գրել, որտեղ ևս մեկ անգամ հաստատել է իր վճռակամությունը՝ Քարվաճառը «Քելբաջար» անվանելու հարցում: Ըստ Վիլենի՝ տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով «Քելբաջար» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է գետի վրա բերդ կամ քարե ամրոց, «ավելի շատ է սազում քան Քար-Վաճառ»: Միաժամանակ Վիլենը խնդրել է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինքը չի ասում, թե «Քելբաջար» եզրը ինչ ծագում ունի, ադրբեջանակա՞ն է, հայկակա՞ն է, չինակա՞ն է, պորտուգալակա՞ն է…
Տեսնես ողջ հայոց պատմության ընթացքում նման ազգադավ ու տխմար ղեկավարություն հայերն ունեցե՞լ են: Առաջին հայացքից թվում է՝գործ ունենք սովորական դարձած վիլենական ախմախության հետ, սակայն իրականում այդ տխմարությունը շատ լավ մտածված հակահայկական քարոզ է Հայաստանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից. ինչ-որ տեղանք, քաղաք կամ ասենք մարզ գրավելուց առաջ հակառակորդը նախ փորձում է հիմնավորել իր իրավունքը՝ իրենով անելու այս կա այն աշխարհագրական տարածքը,և այդ հիմնավորման մի կարևոր բաղադրիչ էլ տեղանունների հարցն է, այն, թե ասենք որ մի անվանումն է ավելի հին, որն արհեստածին և այլն: Հիմա Վիլենն ուզում է ապացուցել, որ «Քարվաճառն» արհեստածին է, իսկ ա՛յ «Քելբաջարը»՝ հակառակը: Եվ ուրեմն՝ կեցցե Ադրբեջանն ու ադրբեջաներենը…
Հետո էլ Ալիևից նեղանում ենք, թե ինչու է Երևանը «Էրիվան» անվանում ու սպառնում. Ալիևին Վիլենն է պատվիրել…










