Ռուսական զորքը հրետակոծել է Խարկովի կենտրոնը. կա 5 զոհ


Ռուսական զորքը հրետակոծել է Խարկովի կենտրոնը. կա 5 զոհ
Օգոստոս 30 14:11 2022

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram-ալիքում հայտնել է, որ ռուսական զորքի հրետակոծության հետևանքով հինգ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել. հրդեհ է բռնկվել բնակելի շենքերից մեկում: Նա նշել է, որ այս պահին ևս քաղաքի կենտրոնում շարունակվում է հրետակոծությունը: