Բաբայան Սյամոն հերթական անգամ փորձել է լվանալ Նիկոլի երեսը


Բաբայան Սյամոն հերթական անգամ փորձել է լվանալ Նիկոլի երեսը
Օգոստոս 30 13:35 2022

«Կամերսանտ» Սյամոն

Հերթական անգամ փորձելով լվանալ Նիկոլի երեսը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում ամբողջովին դիմակազերծված ու իր իրական էությունը բոլորին ի ցույց դրած Բաբայան Սյամոն՝ «Կամանդույուշին», սկանդալային 24 մլն-ի նախագիծը հիմնավորել է բանակում առկա կոռուպցիայով՝ հայտարարելով. «Եթե այս ամբողջ գործընթացը ստուգենք, կտեսնենք, որ մարդիկ զինկոմիսարիատներով ու ծանոթներով փող են տվել ու չեն ծառայել: Հիմա պետությունն ասում է՝ վճարեք, մի՛ ծառայեք։ Չորսուկես ամիս պատրաստվե՛ք, դրանից հետո հինգ տարի չեք հրավիրվի շարժական ռեսուրս, իսկ դրանից հետո տարին մեկ շաբաթով կգաք, եթե պատերազմը սկսվի, կգնաք առաջին գիծ։ Հիմա հարց է առաջանում՝ ազատե՞լ զինվորին բանակից, թե՞ ոչ»:

Խիստ հռետորական է հնչում Սյամոյի հարցադրումը, եթե չասենք՝ փիլիսոփայական՝ շաղաղված շեքսպիրյան ոգով: Լինե՞լ, թե՞ չլինել՝ այս է հարցը…

Իրականում հարցն այն է, որ Սյամոյի հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում: Բանն այն է, որ նույն այդ տրամաբանությամբ կարելի է փողով վաճառել ամեն ինչ՝ սկսած հանցագործություն կատարելու իրավունքից, մինչև Հայաստանի սուվերեն տարածքներ. միևնույնն է՝ թուրքը գրավելով գալիս է, թող գոնե մի կլորիկ գումար մուծի Սյամոյին:

Օրինակ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի դատաիրավական համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ. իրական հանցագործները հաճախ «կուպիտ են անում» իրենց ազատությունը, իսկ նրանց փոխարեն պատժվում են անմեղները: Է՛, եթե այդպես է, է՛լ ի՞նչ իմաստ ունի մարդկանց համար ավելորդ դժվարություններ ստեղծելը: Թող օրենք հանեն, որ ով ունի, ենթադրենք, 50 մլն դրամ, կարող է մուծվել ու հինգ արի շարունակ ազատորեն մարդ սպանել կամ բռնաբարել ու թալանել: Փողին մուննաթ, ի՞նչ կա որ: Նիկոլը փողը կվերցնի, դրա առյուծի բաժինը կգրպանի, մի մասն էլ որպես պարգևավճար կբաժանի, Սյամոյին էլ բալքիմ մի բան դրանից հասնի…

Եթե կա կոռուպցիա, դրա դեմ պետք է պայքարել, իսկ եթե կա ճիշտ գաղափար, ապա այն պետք է նախ համոզիչ կերպով հիմնավորել ու հետո կյանքի կոչել: Բայց Սյամոյի պրոբլեմն այն է, որ նիկոլական գաղափարն ի սկզբանե խոտան է ու վտանգավոր, որի հիմնական իմաստը բանակը ներսից պայթեցնելն է, հայրենիքի անվտանգությա հաշվին փող աշխատելն ու ճիշտ պահին երկրից թռնելը:

Սյամոն կողմ է տասը ձեռքով…