Իսրայելցի իլյուզիոնիստը շոտլանդական կղզում անկախ պետություն է հռչակել. քաղաքացիությունն արժե 1 դոլար


Իսրայելցի իլյուզիոնիստը շոտլանդական կղզում անկախ պետություն է հռչակել. քաղաքացիությունն արժե 1 դոլար
Օգոստոս 29 17:26 2022

Իսրայելցի իլյուզիոնիստ Ուրի Գելլերը, որն ապրում է Մեծ Բրիտանիայում, իր սեփական պետությունն է ստեղծել իրեն պատկանող կղզում։ Այժմ իլյուզիոնիստն առաջարկում է բոլորին, ովքեր ցանկանում են նոր երկրի քաղաքացի դառնալ՝ խորհրդանշական 1 դոլար գումարով, գրում է metro.co.uk-ը։

Գելլերը խոստանում է քաղաքացիության վաճառքից ստացված ողջ հասույթը ծախսել բարեգործության վրա՝ նվիրաբերել սրտի հիվանդություն ունեցող երեխաներին օգնելու համար։

Ֆիզիկապես, շոտլանդական Լամբ կղզին, որը Գելլերը ձեռք է բերել 2009 թվականին, չի կարողանա չափազանց շատ քաղաքացիների տեղավորել. այս հողատարածքը, որը գտնվում է Շոտլանդիայի հարավ-արևելյան ափի մոտ, ունի մոտ 100 մետր երկարություն և մոտ 50 մետր լայնություն, գրում է Metro-ն։ 

Իսկ Ուրի Գելլերի հիմնած երկրի սահմանադրությունն ասում է, որ պետությունն ունի «կախարդների և խաղաղ այլմոլորակայինների» հետ բարեկամության հատուկ ռեժիմ։ Նա նաև պնդում է, որ կղզում թաքնված է հին եգիպտական գանձերի պահոց։