«Այլ բան, քան պետական մակարդակով շորթում, սա չի կարելի անվանել». Նաիրի Հոխիկյան


«Այլ բան, քան պետական մակարդակով շորթում, սա չի կարելի անվանել». Նաիրի Հոխիկյան
Օգոստոս 29 17:21 2022

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «2022թ. հունիսին վճարովի ավտոկայանատեղերի կարմիր գծերի վճարն ուշացնելու համար տուգանվել եմ, ինչի գումարը, ըստ օրենքով նախատեսված ժամանակացույցի, վճարել եմ օգոստոսի 10-ին։

Օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետարանը դիմել է ԴԱՀԿ՝ ինձնից նույն այդ տուգանքի համար բռնագանձում անելու և բանկային հաշիվների վրա արգելանք դնելու համար։

Այլ բան, քան պետական մակարդակով շորթում, սա չի կարելի անվանել։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Մի քանի անգամ այդպիսի հանցանք կատարվել է իմ նկատմամբ, որոնց մասին չեմ բարձրաձայնել՝ դա համարելով չինովնիկների անգրագիտության հետևանք։ Այս անգամ չեն մարսելու»։

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան