Թուրքական Բուրսայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետեւանքով երկու մարդ Է մահացել, բազմաթիվ տուժածներ կան, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը:
«Տուրիստական ավտոբուսը, որը Քյութահյայից, Թավշանլիից ուղեւորվում էր Բուրսա քաղաքի Մուդանյա շրջան, վթարի է ենթարկվել։ Կան բազմաթիվ վիրավորներ։ Տարածաշրջան են ուղարկվել բժիշկների, հրշեջների եւ փրկարարների բրիգադներ», - հաղորդել Է հեռուստաալիքը։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետեւանքով մահացել է երկու մարդ, ավտոբուսում եղել են 47-ը։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։










