Էրդողանը շնորհավորել է Ալիևին Լաչինը «վերադարձնելու» կապակցությամբ


Էրդողանը շնորհավորել է Ալիևին Լաչինը «վերադարձնելու» կապակցությամբ
Օգոստոս 27 17:50 2022

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել:

Հեռախոսազրույցը կայացել է Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ, հայտնում է Sputnik Азербайджан-ը։

Էրդողանը շնորհավորել է Ալիևին Լաչին քաղաքի, ինչպես նաև Աղավնո և Սուս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ «վերադառնալու» կապակցությամբ: