Ադրբեջանի Լիրիկ քաղաքում երկրաշարժ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Ըստ հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:28-ին Յարդըմլը կայարանից 25 կմ հարավ-արևելք: Երկրաշարժը զգացվել է 3.1 բալ ուժգնությամբ










