Հաջիևը՝ Բրյուսելում սպասվող հանդիպման մասին


Հաջիևը՝ Բրյուսելում սպասվող հանդիպման մասին
Օգոստոս 27 14:00 2022

Օգոստոսի 31-ին Բրյուսելում սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն անդրադառնալով այդ հանդիպմանը՝ ասել է. «Ակնկալում ենք համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը։ Գործընթացի առումով, սակայն, տեսնում ենք վարանում Հայաստանի կողմից»: «Բացի այդ, օգոստոսի 30-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները՝ քննարկելու դելիմիտացիայի և տրանսպորտային հարցեր»,- ասել է Հաջիևը: