Հինգշաբթի՝ օգոստոսի 25-ին, կեսօրից հետո ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի Խարկովի և Զապորոժիեի շրջաններին, հայտնում են տեղական իշխանությունները։
Ինչպես գրում է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, Չուգուևսկի շրջանի Լեբյաժյե գյուղի հրետակոծության ժամանակ արկը ընկել է բնակելի շենքի վրա։ 62-ամյա տղամարդը մահացել է, կինը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Զանգվածային գնդակոծության են ենթարկվել նաև Զապորոժիեի շրջանի Օրեխով քաղաքը և նրա շրջակայքի բնակավայրերը, ասել է Զապորոժիեի շրջանային վարչակազմի նախագահ Ալեքսանդր Ստարուխը։ 17-ամյա մի տղա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։










