Բերձորում Ադրբեջանը կտեղադրի հայերին «վախեցնելու» «Երկաթե բռունցք» հուշարձան


Բերձորում Ադրբեջանը կտեղադրի հայերին «վախեցնելու» «Երկաթե բռունցք» հուշարձան
Օգոստոս 25 18:50 2022

 

Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորում (Լաչին) հուշարձան կտեղադրվի, որը կոչված է «վախեցնելու» հայերին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ տեղեկությունների՝ «Երկաթե բռունցք» հուշարձանը հասցվել է քաղաք։ Այն կտեղադրվի քաղաքի կենտրոնում։

«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։

Աղբյուր՝ 168.am