Իտալիայի ափերի մոտ խորտակվել է Գենադի Այվազյանին պատկանող 40 մետրանոց զբոսանավը (տեսանյութ)


Իտալիայի ափերի մոտ խորտակվել է Գենադի Այվազյանին պատկանող 40 մետրանոց զբոսանավը (տեսանյութ)
Օգոստոս 24 22:52 2022

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը, «Սագա» նավի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Գենադի Այվազյանն է, որը գործունեություն է ծավալում ածուխի արդյունահանման ոլորտում։ 

Նավը եղել է Կայմանյան կղզիների դրոշով։

 

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ․ զբոսանավը դուրս էր եկել Գալիպոլի նավահանգստից և ուղղվել դեպի Սիցիլիայի հյուսիս-արևելյան ափ։

Փրկարարները դուրս են բերել զբոսանավի 4 ուղևորներին ու անձնակազմի 5 անդամներին։ 

Հրապարակվել է նաև նավի խորտակվելու տեսանյութը։