Էրդողանի դեմարշը՝ ընդդեմ Ռուսաստանի


Էրդողանի դեմարշը՝ ընդդեմ Ռուսաստանի
Օգոստոս 24 19:07 2022

ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ հաջակցություն Սիրիայի պետության տարածքային ամբողջականության հնչեցրած հայտարարություններին զուգահեռ, երբ դատապարտվել էին Իսրայելի կողմից Սիրիայի դեմ ձեռնարկվող գործությունները, ինչպես նաև կոչ էր արվել կանխել նոր ռազմական գործողությունների սկիզբը՝ Սիրիայի հյուսիսում, Էրդողանն է հոխորտացել՝ առցանց ձևաչափով Ղրիմի հարթակի գագաթնաժողովում հայտարարելով, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է: Նույն միջազգային իրավունքի վրա սեփական ոտքերը մաքրած երկրի ղեկավարը ասել է նաև, որ իրենց համար առաջնահերթություն է Ղրիմի թաթարների իրավունքների և անվտանգության պաշտպանությունը: «Թուրքիան հանդես է գալիս արդար խաղաղության օգտին՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա»,-ասել է Էրդողանը,որի խոսնակը,ի դեպ, հայտարարել է, որ Ղրիմը պետք է կրկին դառնա ուկրաինական տարածքի մաս. Մոսկվայի ու Կիևի ցանկացած համաձայնագրի հիմքում պետք է ընկած լինի հենց այս սկզբունքը:

Սոչիի հանդիպումից հետո, երբ թվում էր՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները պետք է ավելի ջերմանան, ականատես ենք դառնում հակառակ պրոցեսին: Ինչո՞ւ: պատճառն այն է, որ Թուրքիան, ըստ էության, նախ՝ չի կարողացել կատարել իր խոստումը՝Պուտինին, ինչի դիմաց չի ստացել խոստացվածը, երկրորդ՝ չկարողանալով հիմարացնել Ռուսաստանին ու է՛լ ավելի մեծ զիջումներ ստանալ ինչպես Սիրիայում,այնպես էլ այստեղ՝ Կովկասում՝ արևմուտքի խոշորացույցի տակ հայտնված Էրդողանը, որ ունի նաև սպասվելիք ընտրություններում հաղթելու հույս ու երազ, ռևերանսներ է անում՝ Արևմուտքին՝ փորձելով Մոսկվայից զիջումներ կորզել, որոնք ստանալուց հետո, սակայն, չկա ոչ մի երաշխիք, որ Մոսկվան իսկապես կվաստակի Անկարայի բարեհաճությունը: Այսինքն՝ Էրդողանը ռուսների հետ կեղտոտ ու ցինիկ խաղ է խաղում՝ մե՛րթ սպառնալով, մե՛րթ իբր հնազանդվելով, ինչի արդյունքում խորքային առումով տուժում է Ռուսաստանը, շահում է Թուրքիան ու նրա փոքրիկ եղբայրը. Բերձորի, Աղավնոյի ու Սուսի վերջին պատմնությունը՝ ցայտուն օրինակ:

Իհարկե, Թուրքիային նոր չէ, որ պետք է բացահայտել, բայց հարցն այստեղ այն է, թե որքա՞ն է Ռուսատսանը շարունակելու սնել ու շոյել սեփական թշնամիների շնիկին՝ որին դնչկալ են հագցրել բացառապես մի պատճառով՝ Մոսկվային հիմարացնելու: