Չափազանց բարդ է. Պուտինը խոստովանել է ծագած խնդիրների մասին


Չափազանց բարդ է. Պուտինը խոստովանել է ծագած խնդիրների մասին
Օգոստոս 24 15:00 2022

Անտառային հրդեհների դեմ պայքարը բավականին բարդ է ընթանում և պահանջում է զանգվածային ռեսուրսների ներգրավում:

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անտառային հրդեհների չեզոքացման հարցերով խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվել է Կրեմլի տելեգրամյան ալիքով:

Ռուսաստանի ղեկավաը նշել է, որ հրդեհները սպառնում են առաջին հերթին բնակավայրերին. հատկապես Ռյազանի մարզում կրակի օջախները լուրջ խնդիրներ են հարուցել:

Պուտինը հավելել է նաև, որ հեռավոր արևելյան շրջաններում առկա է հրդեհավտանգ վիճակի վատթարացման ռիսկ: