|
«Այս նախաձեռնության մեջ քաղաքական բովանդակություն և իմաստ գոյություն չունի»,- այսօր՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ հրավիրված նիստի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Ցավոք, մենք ունեցել ենք կազմակերպչական լուրջ դժվարություններ»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ դահլիճ չի տրամադրվել։ «Անմիտ պատճառաբանությամբ մեզ մերժել են տրամադրել Մելիք-Ադամյան փողոցի Կառավարական տան նիստերի դահլիճը, որտեղ ընդունվել է Անկախության հռչակագիրը և կազմակերպվել են Գերագույն Խորհուրդի նիստերը, վերջին պահին մերժել են տրամադրել մասնավոր տարաքծները»,- նշեց նա։ |
«Անմիտ պատճառաբանությամբ մեզ մերժել են տրամադրել Մելիք-Ադամյան փողոցի կառավարական դահլիճը»․ Էդգար Ղազարյան










