«Այլևս չէինք կարող իրականացնել մեր նպատակը»․ Սուրեն Պետրոսյանը նույնպես դուրս է եկել Աղավնոյից. (տեսանյութ)


«Այլևս չէինք կարող իրականացնել մեր նպատակը»․ Սուրեն Պետրոսյանը նույնպես դուրս է եկել Աղավնոյից. (տեսանյութ)
Օգոստոս 22 01:02 2022

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, որը վերջին օրերին տեղափոխվել էր Աղավնո՝ հանդես գալով Աղավնոյի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նախաձեռնությամբ, դուրս է եկել գյուղից։

Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ չկարողացան լուծել իրենց առջեւ դրված խնդիրը` պահել Աղավնո գյուղը: