Շոլցը պատմել է, թե որքան հաճախ է ցնցուղ ընդունում


Շոլցը պատմել է, թե որքան հաճախ է ցնցուղ ընդունում
Օգոստոս 21 20:22 2022

Գերմանիայի կանցլերի գերատեսչությունում բաց դռների օրը քաղաքացիները ցանկացել են իմանալ, թե որքան հաճախ է Օլաֆ Շոլցը ցնցուղ ընդունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ԳԴՀ–ի կանցլերի գերատեսչությունում բաց դռների օրը քաղաքացիները ցանկություն են հայտնել իմանալ` որքան հաճախ է Օլաֆ Շոլցը ցնցուղ ընդունում։

 

«Դաշնային կառավարությունը մեզ խորհուրդ է տվել, թե որքան հաճախ պետք է ցնցուղ ընդունել։ Իսկ ի՞նչ հաճախությամբ եք դուք ընդունում այն»- հարց է տվել աղջիկը՝ առաջացնելով ներկաների ծիծաղը։

«Ամեն օր», – պատասխանել է Շոլցը։

Ավելի վաղ Գերմանիայի Բադեն–Վյուրթեմբերգ դաշնային հողի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը («Կանաչներ» կուսակցություն) էլեկտրաէներգիայի և գազի տնտեսման շրջանակում առաջարկել էր ջեռուցել միայն մեկ սենյակը և ցնցուղի փոխարեն թաց կտորով մաքրվել։ ԳԴՀ–ի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն իր հերթին առաջարկել էր լողանալու համար հատուկ տնտեսող ցնցուղներ օգտագործել։ Նա խոստովանել էր, որ էներգախնայողության նպատակով «էապես կրճատել է ցնցուղ ընդունելու ժամանակը»։