Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Բիշքեկում առաջիկա օրերին հնարավոր է տեղի ունենա Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի վարչապետի հետ։ «Փաստինֆո»-ն հղում տալով հիշյալ աղբյուրներին գրում է․
«Օգոստոսի 25-ին կամ 26-ին Բիշքեկում կարող է տեղի ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ հղում անելով մի շարք աղբյուրներից ստացած տեղեկատվությունը։
Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը հնարավոր է քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր»։
Մանրամասն՝ աղբյուրում










