Կհանդիպենք երկնային կյանքում․ Պայթյունի հետեւանքով մահացած Մարիամի սիրելիի հուզիչ գրառումը


Կհանդիպենք երկնային կյանքում․ Պայթյունի հետեւանքով մահացած Մարիամի սիրելիի հուզիչ գրառումը
Օգոստոս 17 15:27 2022

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։ Փլատակների տակից հանվել են նաև հղի կնոջ և նրա մանկահասակ երեխայի դիերը։  Հղի կնոջ հետ էր նաև նրա քույրը՝ Մարիամը։ Վերջինս նույնպես զոհվել է։ Նշենք, որ Մարիամը  սիրելի ուներ, ում հետ 4 տարի հանդիպում էր։ Շուտով պետք է նշանադրվեին։ Մարիամի սիրելին նրա մասին հուզիչ գրառում է արել, որը ներկայացնում են ստորև։