Հայկական տեղեկատվական դաշտում շրջանառվում են ցինիկ նյութեր, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ


Հայկական տեղեկատվական դաշտում շրջանառվում են ցինիկ նյութեր, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ
Օգոստոս 17 12:00 2022

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված, որումմասնավորապես ասվում է․

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցածողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնքկանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարելռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններիցակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալանհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։