Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ


Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Օգոստոս 15 13:32 2022

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: «Խորապես ցնցված եմ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Քըլըչի գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին: