Թուրքական մամուլը՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին


Թուրքական մամուլը՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին
Օգոստոս 13 12:00 2022

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները F-16 կործանիչների վերաբերյալ գործարքը կարող են քննարկել սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպման ժամանակ, գրում է թուրքական Sabah-ը:

«ԱՄՆ-ից F-16-եր գնելու վերաբերյալ բանակցությունները վաղուց են ընթանում: Հարցը սեղանին կլինի հաջորդ ամիս՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ՝ Էրդողանի և Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ։