Չեռնոգորիայում տղամարդը կրակել է անցորդների ուղղությամբ. 11 մարդ զոհվել է


Չեռնոգորիայում տղամարդը կրակել է անցորդների ուղղությամբ. 11 մարդ զոհվել է
Օգոստոս 13 11:25 2022

Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում ուրբաթ կեսօրին անհայտ անձը կրակ է բացել բնակելի թաղամասում գտնվող մարդկանց վրա, հայտնում է RTV Cetinje-ն: Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 6-ը վիրավոր է: Տուժածների թվում կան երեխաներ:

Դեպքին նախորդել է ընտանեկան վեճը, որից հետո հարձակվողը կրակել է անցորդների և ոստիկանների վրա: Փոխհրաձգության ժամանակ տղամարդը սպանվել է:

 
Չեռնոգորիայում տղամարդը կրակել է անցորդների ուղղությամբ. 11 մարդ զոհվել է