Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել


Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել
Օգոստոս 12 11:20 2022

Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այս պահի դրությամբ 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, գրում է թուրքական Hyetert լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին՝ Անկարայում:

 

ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա