«Ադրբեջանցիները սկսել են «ցավալ» մեր Սևանով»․ Արթուր Համբարձումյան


«Ադրբեջանցիները սկսել են «ցավալ» մեր Սևանով»․ Արթուր Համբարձումյան
Օգոստոս 11 15:00 2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանցիները երեկ հրապարակումներ էին անումն, որտեղ քննադատում էին, որ հերթական հայ կոռուպցիոները դղյակ է կառուցել Սևանի ափին: Սևանի փոխարեն իհարկե օգտագործում էին՝ Գյոյչա անվանումը: Ադրբեջանցիները սկսել են «ցավալ» մեր Սևանով: Չեմ բացառում, որ շուտով սկսեն տեսանյութեր պատրաստել, թե ի՞նչ վիճակում է գտնվում լիճը, թե ինչպե՞ս են հարակից համայնքների կոյուղաջրերը թափվում այնտեղ: 
Օրակարգ են բերում նաև Մեծամորի ատոմակայանի հարցը: Ուզում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի այն փակվի: 
Ադրբեջանը սկսում է կամաց-կամաց խառնվել Հայաստանի ներքին գործերին»:

 


loading...