Այս պահի դրությամբ Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին«Փաստինֆո»-ին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը.
«Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք»,-տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրում էին, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին՝ Անկարայում:










