ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի
Օգոստոս 9 12:20 2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի.

«Ինձ մտահոգում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը և հարձակում է սկսել Արցախի ժողովրդի դեմ:

 

Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում եմ միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունները»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդա Սանչեսը: