Չինական «Ցերերա-1» հրթիռակիրը այսօր՝ օգոստոսի 9-ին, հաջողությամբ ուղեծիր է է հանել երեք արբանյակ։ Այդ մասին հաղորդում է Չինական կենտրոնական հեռուստաընկերությունը։
Հրթիռները կարձակվեն նույն օրը՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Հանսու նահանգից։
Հրթիռը ուղեծիր է հանել «Թայցզին-1» տիպի երկու արբանյակ և «Դունխայ-1» տիպի մեկ արբանյակ։ Արբանյակները նախատեսված է Երկիր մոլորակի հեռահար հետազոտության համար։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Ցերերա-1»-ը մշակվել է բացառապես չինական Galactic Energy ընկերության կողմից` տեղական և արտասահմանյան առևտրային ոչ մեծ արբանյակներին բարձրորակ և մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով։
Հրթիռի երկարությունը մոտավորապես 20 մետր է, դիամետրը՝ 1,4մետր, քաշը՝ 33 տոննա։










