ՀԴԲ-ն խուզարկություն է անցկացրել Թրամփի առանձնատներից մեկում (լուսանկարներ)


ՀԴԲ-ն խուզարկություն է անցկացրել Թրամփի առանձնատներից մեկում (լուսանկարներ)
Օգոստոս 9 11:20 2022

 

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկություն են անցկացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող տներից մեկում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թրամփի հայտարարությանը։

«Համապատասխան պետական օրգանների հետ աշխատանքից ու համագործակցությունից հետո այս չհայտարարված ստուգայցն իմ տանը ոչ անհրաժեշտ էր, ոչ էլ տեղին», - նշել է ԱՄՆ նախկին նախագահը։

 

Թրամփի խոսքով՝ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում ՀԴԲ-ն խուզարկություն է անցկացրել օգոստոսի 8-ին, որի ժամանակ բացել են անգամ չհրկիզվող պահարանը։ 

Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին, խուզարկությունը կապված է եղել նախկին նախագահի տանը գտնվող գաղտնի փաստաթղթերի հետ։

«Խուզարկությունը կենտրոնացած էր այն նյութերի վրա, որոնք պարոն Թրամփն իր հետ իր անձնական ակումբ ու նստավայր Մար-ա-Լագո էր բերել Սպիտակ տունը լքելիս։ Արկղերի պարունակությանը ծանոթ մարդու խոսքով՝ դրանցում գաղտնի փաստաթղթերի բազմաթիվ էջեր էին», - գրում է թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Ազգային արխիվի պաշտոնյաների պահանջից հետո Թրամփն ամիսներ շարունակ հետաձգել է կարևոր նյութերով 15 տուփի վերադարձը և արել է դա միայն այն ժամանակ, երբ սպառնացել են դրանց վերադարձման համար միձոցներ ձեռնարկել։

Ինչպես հայտարարել է NYT-ի աղբյուրը, հետախուզությունը մասամբ իրականացվել է՝ պարզելու համար, թե արդյոք նախկին նախագահի տանը որևէ կարևոր փաստաթուղթ չի մնացել։

Trump says FBI agents raided his Florida home

Former U.S. President Donald Trump's Mar-a-Lago resort is seen in Palm Beach

Former U.S. President Donald Trump's Mar-a-Lago resort is seen in Palm Beach