Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է. Զելենսկին դեմ է սառեցված հակամարտությանը


Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է. Զելենսկին դեմ է սառեցված հակամարտությանը
Օգոստոս 9 11:07 2022

Պատերազմից հետո Ուկրաինան պետք է վերականգնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես գրավել է: Բացի այդ, Ռուսաստանը պետք է պատժվի իր հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր երեկոյան ուղերձում, գրում է dw.com-ը։

«Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից հետո չպետք է մնա հալվող կամ սառեցված հակամարտություն: Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է, իսկ ագրեսոր երկիրը պետք է պատժվի հանցագործությունների համար», - իր ուղերձում ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով, «միայն ագրեսորի ակնհայտ պարտությունը, նրա զավթածի ակնհայտ կորուստը և արածի համար նրա միջազգային իրավական պատասխանատվությունը» կարող են կանխել նոր պատերազմը։

«Պաշտպանելով մեր երկիրը՝ մենք ավտոմատ կերպով պաշտպանում ենք բոլոր նրանց, ում արդեն սպառնացել է ահաբեկչական պետությունը», - ընդգծել է Զելենսկին։