«Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն ու հասնելու են դրանց». Ջեյհուն Բայրամով


«Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն ու հասնելու են դրանց». Ջեյհուն Բայրամով
Օգոստոս 8 23:02 2022

Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն իրականացնելու, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովում։

«Մեր հարաբերություններում մենք արդեն հասել ենք տարբեր միջազգային հարթակներում թուրք դիվանագետների կողմից Ադրբեջանի շահերի պաշտպանության և առաջխաղացման մակարդակին, և ադրբեջանցի դիվանագետների կողմից՝ Թուրքիայի շահերը որպես պետական ​​շահեր ներկայացնելու մակարդակին... Մեր հարաբերությունները բարձրացել են ռազմավարական դաշինքի մակարդակի»,- Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը մեջբերել են տեղական լրատվամիջոցները։